Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լավ, միլիարդներն ավելացնում եք, բայց էսքան թափուր պաշտոնով ո՞նց է հնարավոր կառավարել պաշտպանական համակարգը»․ Գեղամ Մանուկյան

Նոյեմբեր 15,2023 15:08

«Եթե պաշտպանության ոլորտում բյուջեն այսքան միլիարդով ավելանում է, հիմա հարց՝ արդեն երկու տարի է ՀՀ Զինված ուժերի ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնը թափուր է։ Հիմա զորակոչ է, զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնը թափուր է, ռազմական վերահսկողական պետի պաշտոնն ամիսներ շարունակ թափուր է։ Ավելին, մարտ ամսից թափուր է մնում հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնը։ Լավ, միլիարդներն ավելացնում եք, բայց ի վերջո պաշտպանական համակարգը պետք է կառավարվի, էսքան թափուր պաշտոնով ո՞նց է դա հնարավոր»,- ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ իշխանության պարտականությունն է ոլորտի համար աշխատանք իրականացնելը. «Սեփական ժողովրդի աչքը մի կոխեք, որ պաշտպանության ոլորտի համար բան եք անում։ Դա ձեր պարտականությունն է, մեր ասածն ուրիշ է՝ ավելին է պետք անել, ուղղակի այսքան թափուր պաշտոնով երկրի պաշտպանունակություն չեն բարձրացնում»:

Գեղամ Մանուկյանը հավելեց․ «Լավ, այսքան միլիարդների մեջ մի քանի հարյուր հազար դրամն ի՞նչ է, որ չեք տալիս խելքը գլխին մի մարդու, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանին ասի՝ սրա հետ կարելի է հանդիպել, նրա հետ չի կարելի հանդիպել, ոնց որ մի անգամ հանդիպել էր մի թուրք իմամի հետ։ Հիմա շատ եք խոսում «խաղաղության խաչմերուկի» մասին, լավ, մի քանի հարյուր հազար դրամն ի՞նչ է, որ այսքան տարի չեք հատկացրել մեկի, որ ասի՝ ժողովուրդ, մենք երկիր ենք։ Սա օրինակ է այն բրոշյուրից, որը նախորդ հարց ու պատասխանի ժամանակ մեզ բաժանվեց, դեպի Պարսկաստան սլաքի վրա գրված է՝ նեղուց։ Մի հատ խելքը գլխին մարդ չկա՞ր կառավարությունում, որ ասեր՝ Պարսից ծոցի նեղուցի հարցը միջազգային քաղաքական հարց է, վեճ է Պարսկաստանի ու Արեւմուտքի միջեւ։ Չի կարելի այդ նեղուցը կոչել նեղուց, որովհետեւ պարսիկների համար սկզբունքային է։ Վրաստանում Նիկոլ Փաշինյանն այս քարտեզը ներկայացրեց»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը, բայց Մանուկյանը շարունակում էր խոսել։ «Պարոն Մանուկյան, 100 հազար դրամ չկա՞, որ տաք մեկին, ասեք, որ գա ասի՝ այդ բառի ճիշտ թարգմանություն ի՞նչ է նշանակում»,- հարցրեց Ալեն Սիմոնյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930