Shamshyan.com–ի տեղեկություններով՝ նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա են հրկիզել:
Տեղում 29-ամյա բնակիչն ասել է, որ ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, այրվել է Փարաքար գյուղի Հ. Աբրահամյան փողոցի 12 տան դիմաց կայանված` Արամ Սուքիասյանին պատկանող «Infiniti» մակնիշի ավտոմեքենան: Իրենք մարել են կրակը, սակայն Ա. Սուքիասյանին պատճառվել է նյութական վնաս:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Սուքիասյանը Փարաքար խոշորացված համայնքի կոմունալ բաժնի փոխտնօրենն է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: