Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կմիջնորդեմ, որ գնաք դիրքեր, բայց Սեյրան Օհանյանը չունի թույլտվություն»․ Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 15,2023 14:12

ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ելույթին։ «Շատ եք էս վերջերս այս ամբիոնից խոսում, թե՝ այն ամրաշինական աշխատանքները, որոնք կատարվում են, աննախադեպ են, եթե 26 տարի արվեր, պատերազմն ուրիշ ելք կունենար։ Առնվազն մի քիչ պատկերացում ունեցող անձանց համար դժվար է դա ընկալել։ Երկրորդ գծի ամրաշինական աշխատանքների կատարումն առաջնագծի ամրաշինական աշխատանքների կատարման համեմատ շատ տարբեր բաներ են»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Ի պատասխան` Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ մեր հաջորդ այցի ժամանակ դուք կունենանք հնարավորություն մեզ հետ միասին բոլոր այդ կառույցների միջով անցնելու, ոչ թե դրսից, այլ ներսից»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ ասաց, որ նախորդ Ամանորին դիմել էին ՊՆ՝ այցելելու զորամասեր։ «Եվ մենք կոնկրետ դիմել էինք՝ այցելելու Իշխանասարի դիրքերը, որոնք նոր ձեւավորված դիրքեր էին։ Տարբեր պատճառաբանությամբ մեզ առաջարկեցին այցելել հին դիրքեր։ Ես ձեր ելույթից կարո՞ղ եմ ենթադրել, որ այս տարի՝ 1-1,5 ամիս հետո, երբ էլի դիմենք՝ գնալու Իշխանասարի դիրքերը, դուք կմիջնորդե՞ք, որ մենք գնանք նոր դիրքերը»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։

«Պատասխանը՝ այո, բայց պաշտպանության հանձնաժողովի հետ միասին։ Դուք էլ կմասնակցեք ձեր նախանշած դիրքերում մեր առաջիկա այցերին։ Նորմա՞լ է դա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Արթուր Խաչատրյանն արձագանքեց, որ՝ ոչ, նորմալ չէ․ «Մենք կուզեինք առանձին մեր ֆրակցիայով գնալ»։

«Ես կմիջնորդեմ իմ կողմից, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Ֆրակցիայից նրանց համար, ովքեր ունեն թույլտվություն, պարոն Սեյրան Օհանյանը չունի թույլտվություն։ Ուրեմն մի բան էն չի էլի Դանիայի թագավորությունում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը և հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի, ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի և ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ օգոստոսին այցելել են սահմանի հարավային հատվածի ամրացված շրջաններ` Արարատից Մեղրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ՀՀ-ում արդեն նոր «ասող» ունենք՞՝ի դեմս Քոչարյան Անդրանիկի- – –

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930