Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանի Հանրապետությունն այլեւս երբեք օգտագործված պաշտպանական բնույթի սպառազինություն ձեռք չի բերելու»․ Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 15,2023 13:55

«Անվտանգությանը վերաբերող խնդիրների լուծման տեսանկյունից 2024 թվականի բյուջեի նախագիծը կարող ենք դիտարկել որպես անվտանգային բյուջե։ Մնում է այդ հատկացումները մենք բոլորս միասին այնպես իրացնենք, որպեսզի հաջորդ տարվա բյուջեն քննարկելու ժամանակ չասենք՝ ունեցել ենք թերացում։ Այն, ինչ վերաբերում է անվտանգությանը, թերացումների մասին խոսելը պետք է բացառվի, իսկ թերացողները պետք է պատժվեն ամենայն խստությամբ»,- ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա՝ հանձնաժողովի փակ նիստում քննարկվել են սպառազինության հարցերը։ «Հիմնական գաղափարը, որ դրված է սպառազինության բովանդակության մեջ՝ բացի պաշտպանական լինելուց, դրանք պետք է լինեն նորը։ Եվ պարոն Արթուր Խաչատրյանի հարցին՝ դրանք հին նոր են, թե՞ նոր նոր են, զեկուցողը հստակ պատասխանեց, որ դրանք պետք է լինեն նորը։ Հայաստանի Հանրապետությունն այլեւս երբեք օգտագործված պաշտպանական բնույթի սպառազինություն ձեռք չի բերելու։ Եվ մեր ռազմավարությունն այդ առումով անշեղորեն իրականացվելու է։ Խոսվել է նաեւ ամրաշինական աշխատանքների մասին։ Դրանք շատ տպավորիչ են ու շարունակական։ Եվ այդ աշխատանքների հետ կապված նաեւ մեր հանձնաժողովն իր վերահսկողական ֆունկցիաներն իրականացրել է ամբողջ ծավալով։

Շատ է շահարկվում՝ ասում եք, բայց չենք տեսել։ Այո, տեսնելու պահը կգա, բայց պետք է չտեսնենք, պետք է դա կիրառման մեջ մեր երկրի ամրություններ ավելի ամրացնեն։ Եվ վերջին 26 տարվա մեջ կարծում եմ՝ այն ծավալի ամրաշինական աշխատանքները, որոնք տարբեր հատվածներում արվել են հիմա, արվել են այնպիսի ծավալով եւ որակով, որ եթե մենք ունենայինք, վստահաբար կարող ենք ասել, որ 44-օրյա պատերազմի բաժանարար գիծը լրիվ այլ տարածքով կանցներ։ 26 տարվա մեջ կապիտալ ներդրումների ծավալներն ուղղված չեն եղել այդ խնդիրների լուծմանը, այսօր ուղղված են, ուղղվում են»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930