Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Քանի՞ հազար կիլոմետր ճանապարհ թողեցինք թշնամուն, եթե անվտանգությունն ապահովված չէ, ի՞նչ կյանքի որակի մասին եք խոսում»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 15,2023 13:38

«Դուք խոսում եք ճանապարհային ենթակառուցվածքների մասին, դրանց մեծ ծավալների մասին։ Քանի՞ հազար կիլոմետր ճանապարհ թողեցինք թշնամուն։ Եվ եթե անվտանգությունն ապահովված չէ, որի վրա հիմնական ռեսուրսը պետք է դրվի, ի՞նչ կյանքի որակի մասին եք խոսում։ Հիմա դուք ուզում եք ասել, որ Հայաստանի քաղաքացին 2021 թվականին ավելի վա՞տ էր ապրում, քան այսօր»,- ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ բյուջեի նախագծում 10 մլրդ դրամ է նախատեսված արցախցիների համար։ «Անընդհատ ասում եք՝ այդ թիվը չէ, դե ասեք՝ կոնկրետ ի՞նչ թիվ է, կոնկրետ ծրագրերը ասեք։ Ի վերջո 140 մլրդից ավելի հատկացումը, որ տրվում էր Արցախի Հանրապետությանը տարիներ շարունակ, հիմա այդ ներդրումներն ո՞ւր են, թշնամու ձեռքի՞ն»,- ասաց Մինասյանը։

«Եթե խոսակցությունը էլի գնալու է կորցված տարածքների մասին եւ դա բերեք կապեք բյուջեի հետ, այդ դեպքում ես չեմ հասկանում՝ բա ձեր մնացած հարցերն ինչո՞ւ եք տալիս։ Այո, տնտեսական աճն ու բյուջեի հիմնավորվածությունն ուղիղ կապված է մեր անվտանգության հետ։ Ու մեր պաշտպանության բյուջեն, որը մանրամասն քննարկվել է, դրա լավագույն ապացույցն է։ Այդ թվերը լսելուց հետո եթե որեւէ մեկը ձեզանից այստեղ պետք է հայտարարի, որ պաշտպանության ուղղությամբ ոչինչ չի արվում, դա ինձ համար չգիտեմ ինչ կլինի»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Նա հավելեց․ «Ինչ վերաբերում է հարցին՝ մարդիկ նախկինո՞ւմ էին լավ ապրում, թե՞ հիմա, դա խիստ սուբյեկտիվ հարց է։ Մարդիկ կային, առաջ ավելի լավ էին ապրում, հիմա ավելի վատ։ Միջինացված, ինձ թվում է, հակառակն է տեղի ունեցել»։

Թունյանը նշեց, որ արցախցիների համար բյուջեում նշված է 10 մլրդ թիվը, բայց արդեն իսկ ընդունված որոշումներով մի քանի տասնյակ միլիարդ հատկացվել է, դրանից ավելի դեռ հատկացվելու է։

Անդրադառնալով ՀՀ բյուջեից Արցախին հատկացվող 144 մլրդ դրամին, Բաբկեն Թունյանն ասաց, որ դրանք վարկային միջոցներ են եղել։ «Որ ասում եք՝ ո՞ւր են հիմա այդ փողերը, համարժեք, մոտ չափով ՀՀ կառավարություն այս տարի էլ, եկող տարի էլ է գումարներ ծախսելու, բայց եթե ուզում եք իմանալ՝ իրականում որտե՞ղ է այդ փողերի մի մասը, մենք ձեզ կարող ենք հուշել։ Ես ոչ Գլխավոր դատախազն եմ, ոչ Քննչական կոմիտեի նախագահը, բայց հենց նույն ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին եթե հարցնեք՝ ձեր համար Հայաստանի կառավարությունը ամեն տարի 140 մլրդ դրամ տրամադրել է, ո՞ւր են այդ փողերը, իրենք անշարժ գույքի հասցեները հերթով կասեն»,- հավելեց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930