Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական ուժ. Վրաստանի արտգործնախարարը՝ Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա մատակարարելու մասին

Նոյեմբեր 15,2023 13:34

Regionmonitor. Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին Վրաստանի «Առաջին ալիքին» տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով հարավկովկասյան զարգացումներին, նշել է, որ վրացական կողմի հիմնական նպատակն է ապահովել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։ Դարչիաշվիլիի խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են բացեիբաց խոսել խաղաղության անհրաժեշտության, խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, և նրանց նարատիվն ամբողջությամբ կենտրոնացած է խաղաղության վրա։

🔺 Դարչիաշվիլին, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական, այնուհետև վրացական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա մատակարարելու մասին կխոչընդոտի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Վրաստանի՝ որպես միջնորդի կարևոր դերին, նշել է․ «Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական ուժ, իսկ երբ խոսքը վերաբերում է սովորական տեխնիկայի կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակների, ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերել այն։ Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի օգտվել տրանզիտային գործառույթից, որն ունի մեր երկիրը հավասար պայմաններում։ Ըստ այդմ, սա է մեր պատասխանն այս հարցի վերաբերյալ, և այդ հարցում անհարկի ակնարկներն անտեղի կլինեն»։

🔺Խոսելով «3+3» ձևաչափի մասին՝ Դարչիաշվիլին նշել է, որ Վրաստանը չի մասնակցում այս ձևաչափին և չի մասնակցի ապագայում՝ հավելելով, որ Վրաստանը երկկողմ ձևաչափերով շատ լավ, բարեկամական հարաբերություններ և համագործակցություն ունի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930