Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե մի քանի թնդանոթ գնում ես Հնդկաստանից, զրահամեքենա՝ Ֆրանսիայից, մի ուրիշ բան՝ այլ տեղից, այդ ամենը միասին ո՞նց են ներդաշնակ աշխատելու. Վրթանեսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 15,2023 11:23

2022-ից հետո Հայաստանի ՊՆ-ն սպառազինության ձեռքբերման բազմաթիվ պայմանագրեր է կնքել։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ պարզ չէ, թե այդ պայմանագրերից որքանն է կատարվել, որքանը կկատարվի եւ որքանը երբեք իրականություն չի դառնա։ «Ցավոք, սպառազինության գնումների ոլորտում միշտ չէ, որ ստորագրած պայմանագրերն իրականություն կարող են դառնալ։ Իշխանությունների՝ սպառազինության ձեռքբերման մասին հայտարարություններն ու ճոխ ցուցադրությունները շատ բան չեն նշանակում։ Առհասարակ, սպառազինության գնումները բավականին բարդ ոլորտ են ու պետք է լինեն համակարգված։ Եթե մի քանի թնդանոթ առնում ես Հնդկաստանից, մի քանի զրահամեքենա՝ Ֆրանսիայից, մի ուրիշ բան՝ այլ տեղից, հարց է առաջանում․ այդ ամենը միասին ո՞նց են ներդաշնակ աշխատելու»,- նշեց նա։

Ռազմական փորձագետը նկատում է․ Հայաստանը երեք տարի է՝ ոչ մի խոշոր զորավարժություն չի անցկացրել, եւ հարց է առաջանում՝ այդ զենքերը մարտական գործողությունների ժամանակ աշխատելո՞ւ են, թե՞ ոչ։ «Մինչեւ վերջերս մենք Հնդկաստանից մեծ ծավալով զինամթերքի ներկրման փորձ չենք ունեցել, հարց է՝ արդյո՞ք ռազմական իրավիճակում դրանք նորմալ կաշխատեն, թե՞ ոչ։ Այս իշխանությունները նույնիսկ ռազմական ցուցահանդեսի չկարողացան մասնակցել, չուզեցին հասցնել ցուցանմուշների ցուցադրությունը։ Ես չեմ կարծում, որ այս իշխանությունները նպատակ ունեն ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- ասաց Վրթանեսյանը։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930