Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մտադիր է քիչ-քիչ հրաժարվել շրջանառության հարկից. «Պետք է վերացնենք մի համակարգ, որը խեղաթյուրում է հարկային համակարգը»

Նոյեմբեր 15,2023 11:08

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է 2024-ի պետական բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, խոսելով շրջանառության հարկի ռեժիմի մասին՝ հայտարարեց, որ «պետք է ապահովենք հարկային վարչարարության եւ քաղաքականության ճեղքերի նվազումը եւ այդ ռեժիմի գրավչության շարունակականության նվազման միջոցով վերացնենք մի համակարգ, որը խեղաթյուրում է հարկային համակարգը»:

ՔՊ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Արման Եղոյանը նույն հարցն ուղղեցին՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է խեղաթյուրում շրջանառության հարկը հարկային դաշտը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ շրջանառության հարկը աստիճանաբար դուրս է գալու, մենք հրաժարվո՞ւմ ենք այդ հարկատեսակից, եթե այո, ապա այդ ռեժիմի հարկատուներին ո՞ր դաշտ են տեղափոխելու:

Նախարարը պատասխանեց. «Շրջանառության հարկը այնպես է ձեւավորված, որ այն տնտեսվարողները, որոնք գործում են այդ հարկային ռեժիմում, ամեն ինչ անում են, որ իրենց շրջանառությունը չավելանա, որպեսզի չանցնեն ընդհանուր հարկման ռեժիմ: Եթե մենք ուզում ենք մի միջավայր ստեղծենք, որտեղ փոքր եւ միջին ձեռնարկությունները ավելի լավ պայմաններ ունենան, որպեսզի աճեն, դառնան մեծ ձեռնարկություններ, այս համակարգը դրան չի օգնում: Մենք պետք է մտածենք այնպիսի համակարգեր ձեւավորել եւ այնպիսի խթաններ ստեղծել, որպեսզի իրոք ՓՄՁ-ներին աջակցություն լինի, բայց միեւնույն ժամանակ հնարավորություն լինի աճելու, նորարարությամբ զբաղվելու: Սա էր իմ ասածի իմաստը: Մենք նպատակ չունենք հիմա այդ հարկային ռեժիմը վերացնել, նպատակ ունենք տարբեր գործիքներով այն ավելի քիչ գրավիչ ցույց տալ ու ցույց տալ տնտեսվարողներին, որ ընդհանուր հարկման ռեժիմում գործելը կարող է ավելի ձեռնտու լինել որոշ դեպքերում, քան շրջհարկով աշխատելը: Այդ համակարգը, որը կա, ինքը թույլ չի տալիս աճել, որովհետեւ այն շեմը, որը կա, մեծ սթրես է ձեռնարկության համար: Տարբերությունը պետք է փոքրացնել ու ինչ-որ մի ժամանակ այս համակարգը չեղարկել, կամ փոխարկել մի ավելի լավ համակարգով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930