Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «Խաղաղության խաչմերուկը» պետբյուջեի նախագծում արտացոլված չէ. Սոնա Ղազարյանը՝ նախարարին

Նոյեմբեր 15,2023 10:52

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է 2024-ի պետական բյուջեի նախագիծը: ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց վերջերս քննարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որը բյուջեում արտացոլված չէ. «Դուք խոսեցիք պետական նշանակության ճանապարհների կառուցման մասին, ես կուզեի որպես անվտանգության ապահովման հերթական պրոյեկտ՝ ապաշրջափակումը ներկայացնեիք բյուջեում եւ ասեիք, թե ինչ ծրագրեր է նախատեսում կառավարությունը գալիք տարվա շրջանակներում»:

Նախարարը պատասխանեց, որ ենթակառուցվածքների զարգացման համար բավականին միջոցներ են նախատեսված ու արտացոլված են այն աշխատանքները, որոնք պլանավորած է մյուս տարի իրականացնել. «Ինչպես գիտեք, Խաղաղության խաչմերուկը ոչ միայն մեր գործողություների հետեւանքով պետք է իրականություն դառնա, այլ նաեւ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ: Եթե երբ որ նման համաձայնություն ձեռք բերվի եւ այս գաղափարն առաջ գնա իր հունով, համապատասխան փուլերում մենք ունենք պահուստային ֆոնդ, այնտեղ կապիտալ ծախսերի գծով չբաշխված գումարներ կան, մենք ունենք բավարար միջոցներ՝ այդ ծրագրի ենթակառուցվածքներն ապահովելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930