Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանն ընդգծել է Ղարաբաղում տեղի ունեցածն իր անուններով կոչելու կարևորությունը․ ԱԳ նախարարի հանդիպումները Լոնդոնում

Նոյեմբեր 15,2023 10:27

ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկում Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) և հանդիպում տնօրենի հետ

Նոյեմբերի 14-ին Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) կայացել է հանդիպում-քննարկում պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Արարատ Միրզոյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ թե՛ ՀՀ-ՄԹ հարաբերությունների տիրույթում, թե՛ տարածաշրջանային զարգացումների համատեքստում:

Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև միջազգային հարթակներում ՀՀ ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումը, ինչպես նաև այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ընձեռած հնարավորությունները:

Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմի մոտեցումները հիմնականում արտահայտված են Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարության մեջ արձանագրված սկզբունքներում: Նախարարն ընդգծել է այդ սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու Ադրբեջանի անվերապահ հանձնառության և միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը:

Միջոցառման օրակարգում են եղել նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, 100 հազարից ավել բռնի տեղահանված և փասատացի հայրենազրկված հայերի առաջնային կարիքբերի և իրավունքների հասցեագրմանը վերաբերող հարցերը:

Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը կարճ զրույց է ունեցել ինստիտուտի տնօրեն Բրոնուեն Մեդոքսի հետ:

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային պետնախարարի հետ

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային պետնախարար Դեյվիդ Լամիին:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՄԹ երկկողմ օրակարգային հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ռազմավարական երկխոսության մեկնարկի կապակցությամբ։ Մտքեր են փոխանակվել տարբեր բնագավառներում ՀՀ և ՄԹ միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Արարատ Միրզոյանն արժևորել է բրիտանական կողմի շարունակական աջակցությունը Հայաստանում արդյունավետ կառավարման և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:

Արարատ Միրզոյանի և Դեյվիդ Լամիի ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

ՀՀ ԱԳ նախարարը Դեյվիդ Լամիին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը, հայկական կողմի տեսլականը և Գրանադայում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի նախագահի մասնակցությամբ հանդիպումից հետո ընդունված հայտարարությանը միջազգային մյուս գործընկերների կողմից աջակցության արտահայտման կարևորությունը։

Տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակման համատեքստում, նաև որպես խաղաղության օրակարգի բաղկացուցիչ մաս, Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման, ուժի շարունակական կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակին, ԼՂ-ից 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրան ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող միջոցառումներին:

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԹ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի, առկա համագործակցությանն ու հեռանկարներին, և այս համատեքստում արժևորվել է նախօրեին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը:

ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ներգրավված բոլոր կողմերի կողմից հանրային, հստակ հանձնառության արտահայտման կարևորությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր անուններով կոչելու կարևորությունը, այդ հարցում խորհրդարանական շրջանակների դերը, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ավելի քան 100 հազար բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրման ուղղությամբ, այդ թվում՝ նաև միջազգային գործընկերների հետ փոխգործակցությամբ, իրականացվող քայլերին:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման շուրջ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930