Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոհված հերոսի ծնողներին բանկից ասել են՝ Ստեփանակերտ չկա՝ ձեզ վարկ չենք տալիս». Գեղամ Նազարյան

Նոյեմբեր 14,2023 17:38

«2023-ի 10 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 3934 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1631 դեպքի դիմաց, աճը կազմել է 141%: Եվ սա միայն օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում արձանագրված դեպքերն են»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ահազանգեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նա ասաց, որ միայն վերջին 9 ամիսներին իրավապահներն առգրավել են 110 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, նախորդ տարի նույն ժամանակահատվածում 69 կգ էր: Աճել է հատկապես սինթետիկ թմրամիջոցների անօրինական շրջանառությունը:

Ագնեսա Խամոյան

Ըստ պատգամավորի, եթե ոստիկանությունը քաղաքական հետապնդումների փոխարեն իր բուն գործառույթներով զբաղվի, կկարողանա բացահայտել բազմաթիվ նկուղներ, որտեղ պատրաստվում են այդ թմրամիջոցները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարեց, որ ամեն ինչ անում են՝ Արցախը մոռացության տալու համար, կարծես ոչինչ չի եղել:

Իսկ Գեղամ Նազարյանը խոսեց արցախցի, գյումրեցի, վանաձորցի տարանջատումների մասին. «Բախվել ենք մի իրավիճակի, երբ հանդիպում ենք ամոթալի փաստերի հետ: Բերում եմ ընդամենը մեկ օրինակ՝ արցախցի նահատակ հերոս Զորիկ Շահրամանյանի ծնողները՝ Վախթանգն ու Մանուշը իրենց մեջ այնպիսի ուժ գտան, որ լույս աշխարհ բերեցին փոքրիկ Արիանային, համարձակվեցին հիփոթեքով տուն ձեռք բերել, բայց հիմա հայտնվել են ծանրագույն վիճակում: Նրանք ոչ միայն զրկվեցին Ստեփանակերտում ունեցած իրենց բնակարանից, այլ նաեւ արդեն 2 ամիս է՝ հերոս Զորիկի զինվորական հայրը չի ստանում զինվորականի իր կենսաթոշակը, իսկ մայրը՝ նորածնիր համար նախատեսված նպաստը: Հիփոթեքային վարկը 2-3 ամսով սառեցնելու համար դիմել են բանկ, այնտեղ խոստացել են միայն քննարկել: Իսկ առայժմ ժամկետանց վարկ չունենալու համար ցանկացել են ոսկու գրավադրմամբ բանկերից մեկում գումար ստանալ, բայց մերժվել են: Նրանց ասել են՝ Ստեփանակերտ չկա՝ ձեզ վարկ չենք տալիս: Ինչու պետք է պետությունը, բանկերը այս մարդկանց համար լրացուցիչ դժվարություններ ստեղծեն: Ի դեպ, այս ընտանիքը չի ստացել 100 հազար դրամի օգնությունը եւ ամեն ամիս տրամադրվող 100 հազար դրամը, քանի որ Արցախից եկել են ավելի շուտ, քան մինչեւ մեծ ելքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930