Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի մէջ հնագոյն քրիստոնէական ներկայութիւնը անհետանալու վտանգի տակ է․ Կարդինալ Մաթթէօ Ծուփփի

Նոյեմբեր 14,2023 17:25

Vaticannews. «Խաղաղութիւնը կը պահանջէ բոլորին ներդրումը: Անհրաժեշտ է ունենալ մեծ համառութիւն եւ համոզմունք առ այն, որ ճակատագիրը խաղաղութիւնն է, ոչ թէ պատերազմը կամ անարդարութիւնը»: Այս մասին յայտարարեց Պոլոնիայի Արքեպիսկոպոս եւ Իտալիոյ եպիսկոպոսաց համահաւաք դասի (CEI) նախագահ կարդինալ Մաթթէօ Ծուփփին ՝ իտալացի եպիսկոպոսներու 78րդ արտահերթ Ընդհանուր Ժողովի բացումի ընթացքին, որ մեկնարկեց երեկ՝ 13 նոյեմբերին Ասսիզի քաղաքին մէջ եւ պիտի աւարտի առաջիկայ հինգշաբթի՝ 16 նոյեմբերին:

Լեռնային Ղարաբաղի մէջ վտանգուած է փոքր քրիստոնէական աշխարհի գոյութիւնը

Պոլոնիայի Արքեպիսկոպոսի միտքը ապա կանգ առաւ Լեռնային Ղարաբաղին վրայ։ 2023 թուականի սեպտեմբերին «Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավը գրաւուեցաւ ատրպէյճանական զօրքերու կողմէ» եւ պատճառ դարձաւ «այդ հողէն հայերու ողբերգական արտագաղթին, ուր վառ են անցեալ դարուն կրած ցաւերու յիշողութիւնը»։ «Այդքան հինաւուրց փոքրիկ քրիստոնէական աշխարհը կը վերջանայ», յարեց Կարդինալ Ծուփփին եւ ընդգծեց. «Մենք անտարբեր չենք ու կը զգանք տառապանքի վէրքը եւ բանակցային լուծումի ձախողումը»:

Նշենք թէ CEI-ի Նախագահը «Լեռնային Ղարաբաղի մէջ մտահոգիչ բռնութիւններուն» անդրադարձած էր նաեւ ընթացիկ տարուայ սեպտեմբերի վերջին՝ Եպիսկոպոսաց մշտական ​​խորհուրդի աշնանային նստաշրջանի բացումի ատեն իր ելոյթի մէջ։

Մարիամ ԵՐԵՄԵԱՆ
Վատիկան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930