Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղի է ունեցել արտահոսք Նիկոլ Փաշինյանի եւ իր տերերի խոսակցությունից». Աննա Մկրտչյանի հայտարարությունն ԱԺ-ում

Նոյեմբեր 14,2023 17:21

«Տեղի է ունեցել արտահոսք Նիկոլ Փաշինյանի եւ իր տերերի խոսակցությունից»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը եւ ներկայացրեց. «Նիկոլն ասում է՝ տերեր ջան, ինձ ասում էիք աթոռս միայն ամրանալու է, ուղիղ հակառակն է, աթոռս օր օրի թուլանում է ամեն հաջորդ քայլով: Չե՞ք հիշում ինչից սկսվեց՝ լիֆտի մեջ Ալիեւին խնդրեցի չկրակի, որ նախկիններին հաղթել կարողանամ ու ձեր բոլոր հրահանգները կատարեմ: Էն ժամանակ հեշտ համաձայնվեց, ամեն ինչ լավ ստացվեց, ես էլ մտածեցի՝ Ալիեւը կառուցողական է ու կիրթ, որ ամեն ինչ այդպես հեշտ ու հանգիստ անցնելու է:

Հետո ասացիք՝ հիշում ես չէ՞ ինչի ես եկել իշխանության, ասացի՝ հա, իհարկե, հիշում եմ, չեմ մոռացել, Արցախը կտամ, որ հանգիստ ապրեմ: Կեսը՝ պատերազմով, էն մի կեսը՝ առանց պատերազմի, գրավոր-բանավոր կարեւոր չի, ամեն ինչ կկազմակերպեմ:

Հետո ասացիք բլոկադա, էդ էլ եղավ, մի քանի տասնյակ արցախցի սովամահ էլ եղան:

Հետո ասացիք՝ ասա Արցախը Ադրբեջան է, ասացի՝ իհարկե, Ադրբեջան է: Երկու օրվա մեջ 120 հազարից դատարկեցի, անգամ դուք մնացիք զարմացած: Հետո Արցախի ղեկավարության մասով էլ ըստ մեր պայմանավորվածության:

Հետո ասացիք՝ արի Գրանադա, աթոռդ վերջնական պնդացնենք, քանի որ Ալիեւն էլ չի գալիս: Էդ էլ չօգնեց:

Ասացիք՝ մի անգամ էլ Բրյուսել արի ու գնա հավերժ իշխի Հայաստանում: Էլի չեղավ: Էս տեմպերով ես երկար չեմ ձգի էս աթոռին»:

Այսպես Աննա Մկրտչյանը երեւակայական երկխոսության միջոցով ներկայացրեց, թե ինչ է անում վարչապետ Փաշինյանը՝ այլ երկրների հրահանգներով. «Ստատուսի, լայքի համար տանում, փակում եմ, հեն է՝ մի 50-ի փակել եմ, կրակել էլ եմ հայերի վրա, ոստիկաներն ու ախրաննիկներն էլ, դե գիտեք, ձեր շնորհիվ շատացնում եմ, բայց դա էլ է քիչ: Խաղաղության պայմանագիրն էլ առանց խաչմերուկ հորինելու ինձ չի փրկի: Գնամ մի հատ Վրաստանում էլ սրա մասին խոսեմ, գնամ Ֆրանսիա, գոնե նոյեմբերի 9-ին էլ Հայաստանում չեմ լինի, բայց մեկ է, աթոռս թուլանում ու թուլանում է: Տեղս էլ եմ փոխել, աթոռս տարել՝ դրել եմ Բաղրամյան 26-ում, էլի չի օգնում, ասեք՝ հիմա ինչ անեմ»:

Հետո Աննա Մկրտչյանը ներկայացրեց «տերերի» պատասխանը. «Նիկոլ, լավ չի լսվում, ձայնդ կտրտվում է, տեղդ անհրաժեշտ է փոխել»:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Աննա Մկրտչյանի ելույթից հետո արձագանքեց. «Շնորհակալություն ձեր գեղարվեստական ստեղծագործության համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Այդ պատիվ ունեցողի ներկայացուցիչը հեչ պատիվ չունի։ Ամոթ է, վերջը հայ ես երևի։Քանի դեռ սերժն ու Սեիդօղլին ՀՀ֊ում են, երկիրը երկիր չի դառնա։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930