«Այս ազգակործաններին ձեռք չի տալիս, որ բացի իրենցից` որեւէ մեկը երեւա ասպարեզում, առավել եւս, որ շատերը արժանապատիվ պայքար են մղում իրենց հայրենիքի համար»,-«Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանին դատի տալու պատմությանը:
Նա նաեւ հավելում է. «Եթե անգամ մեր ժողովրդի մոլորությունից, հիպնոսացած վիճակից օգտվելով՝ կարողանան մեր պետականությունն էլ ջնջել, միեւնույն է՝ չեն կարողանալու իրենց մորթը փրկել: Սրանց դա չի հաջողվելու: Հազարավորների արյունը ձեր վզին է: Դուք պատասխան եք տալու ձեր պարտվողական քաղաքականություն, ձեր խաբեության համար: Իհարկե, դատի կտաք, որովհետեւ դրան ենք հասել՝ սպանենք, խեղենք, ոչնչացնեք, մի հատ էլ դատի տանք…Կանեք, ինչի չեք անի՝ քիթ կկտրեք, ականջ կկտրեք, լեզու կկտրեք, սա եք դուք: Այդ ամենի պատասխանը պիտի տաք, բայց ձեր ականջները չեն կտրելու, որովհետեւ դուք պարտավոր եք լինելու լսել ձեր հասանելիք պատժի մասին, ձեր լեզուները չեն կտրելու, որովհետեւ պարտավոր եք լինելու խոսքեր ասելու ու մեղա գալու ազգի առաջ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ