Լրահոս
Օրվա լրահոսը

Ucraft-ը դարձել է Fiverr-ի առաջին հայկական սերտիֆիկացված գործընկերը

Նոյեմբեր 14,2023 16:19

Կայքերի ստեղծման Ucraft Next հարթակը սկսել է նոր համագործակցություն և դարձել Fiverr-ի հայկական առաջին սերտիֆիկացված գործընկեր կազմակերպությունը:

Աշխարհում մեծ տարածում գտած Fiverr հարթակը ներկայացնում է մասնագետների ծառայություններ ամենատարբեր ոլորտներում: Այժմ հարթակում հնարավոր է գտնել նաև Ucraft Next-ի փորձագետների, որոնք կօգնեն ստեղծել պրոֆեսիոնալ կայք, լոգոյի և բրենդի դիզայն, իրականացնել գործող կայքի թարմացում կամ պարզապես խորհրդատվություն տրամադրել ցանկացած բիզնես ոլորտի համար: Հարթակում գրանցվելուց հետո հարկավոր է միայն գտնել համապատասխան մասնագետի, տրամադրել անհրաժեշտ տվյալները և կայքի նախընտրելի կառուցվածքը: Սա բիզնեսի համար պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ կայք ստանալու ևս մեկ հնարավորություն է:

Ucraft-ի կայքերի ստեղծման հարթակից օգտվում են հազարավոր օգտատերեր ամբողջ աշխարհից, իսկ հայ օգտատերերի համար այն հատկապես արդյունավետ գործիք է՝ տեղական և միջազգային բազմաթիվ ծառայությունների հասանելիության շնորհիվ:

Գործակցության շրջանակներում Ucraft-ը և դրա դուստր նախագիծ U:Lab-ը կիրականացնեն հետաքրքրված մասնագետների վերապատրաստում: Ցանկացողները կարող են միանալ թիմին, ծանոթանալ հարթակի հնարավորություններին, դառնալ Ucraft Next-ի փորձագետ և ստանալ պատվերներ նաև Fiverr-ից:

Սա հիանալի հնարավորություն է բոլոր այն մասնագետների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել նոր հմտություններ և եկամուտ ստանալ՝ աշխատելով թե՛ հայկական, թե՛ միջազգային շուկաներ հետ: Ucraft-ը, հավատարիմ մնալով ՏՏ ոլորտի նոր հնարավորությունների ստեղծման հանձնառությանը, շարունակում է առաջարկել նորարարական լուծումներ և զարգացման նոր ուղիներ թե՛ սկսնակ, և թե՛ կայացած մասնագետների համար:

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930