«Ազատություն». Բաքուն «անհամարժեք և անընդունելի» է համարել Բրյուսելում ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությունները։
Բորելը երեկ Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ընդլայնում են ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, ապա ընդգծեց՝ պետք է շատ զգոն լինեն Հայաստանը և՛ դրսից, և՛ ներսից ապակայունացնելու ցանկացած փորձի դեպքում։
Ադրբեջանի արտգործնախարարությունը, մասնավորապես, նշել է՝ «ԵՄ-ի ջանքերը՝ զինելու Հայաստանին և դրանով իսկ աջակցելու նենգ ռազմականացման քաղաքականությանը, խոչընդոտում են տարածաշրջանի խաղաղությանն ու խրախուսում նոր հակամարտություններ, որի պատասխանատվությունը միաժամանակ ընկնում է ԵՄ վրա»։
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք՝ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, և ցանկացած ոչ բարեկամական գործողություն ոչ թե դրական արդյունքի կբերի, այլ՝ համարժեք պատասխանի», – ասված է հայտարարությունում։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: