Civilnet. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության եթերում պնդել է, թե բյուջեով ռազմարդյունաբերողներին տրվող հատկացումները թռիչքաձև աճել են։
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է վերջին տարիներին պետական բյուջեից ռազմարդյունաբերության հատկացումները և ստուգել պատգամավորի այս պնդումը։
Համաձայն Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված պետբյուջեի տվյալների՝ 2017-2023 թվականներին ռազմարդյունաբերության տարեկան նախատեսվող ֆինանսավորումը շարունակաբար աճել է։
Սակայն մի բան է պետբյուջեի նախագծերով նախատեսել ֆինանսավորում, մեկ այլ բան՝ կարողանալ իրագործել ծրագրերը և նախատեսված գումարները նպատակային ծախսել։
Կարդացեք նաև
2023-ի առաջին կիսամյակում բյուջեով նախատեսվել էր ծախսել գրեթե 1,4 մլրդ դրամ, սակայն կիսամյակի տվյալներով՝ փաստացի իրագործվել է միայն 83 մլն դրամի հատկացում։
Պետական բյուջեի 2024 թվականի նախագծով՝ ռազմարդյունաբերությանը նախատեսվող ֆինանսավորումը նվազեցվել է շուրջ 1 մլրդ դրամով՝ 2023-ի 6,8 մլրդ-ի փոխարեն նախատեսվում է տրամադրել 5,8 մլրդ։
Կարող ենք եզրակացնել, որ պետության կողմից ռազմարդյունաբերությանը բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումները մինչև 2023-ը շարունակական աճել են, սակայն, փաստացի, ծրագրերը թերակատարվում են և նախատեսված գումարները չեն ծախսվում։
Այսպիսով, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պնդումը, թե ռազմարդյունաբերողներին տրվող հատկացումները թռիչքաձև աճել են, մեծամասամբ սխալ է։
Հայկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: