Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի բուժաշխատողների համար ՇՄԶ կրեդիտավորման օրենքը երկարաձգում են. ընդդիմադիրներն առաջարկում են բնակարան նվիրել արցախցի բժիշկներին

Նոյեմբեր 14,2023 13:25

Այսօր ԱԺ նիստում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով Արցախից եկած բուժաշխատողների համար շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր՝ ՇՄԶ հավաստագրման գործընթացը երկարաձգվում է մինչեւ 2025-ի հունվարի 1-ը: Ըստ գործող կարգավորման, ՀՀ բուժհաստատություններում աշխատելու համար ավագ եւ միջին բուժաշխատողները պետք է ունենան ՇՄԶ, ինչը տրվում է 5 տարվա ընթացքում իրենց մասնակցած տարբեր դասընթացների, կոնֆերանսների ժամանակ կրեդիտների հավաքագրման արդյունքում: Ավագ բուժաշխատողները պետք է ունենան 220 կրեդիտ, դեղագետները՝ 160, միջին բուժաշխատողները՝ 140, դեղագործները՝ 100:

Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողները չունեն այդ ՇՄԶ հավաստագիրը, քանի որ Ղարաբաղում չի եղել այդ կարգավորումը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն առաջարկեց այն արցախցի բուժաշխատողներին, որոնք մարզերում կաշխատեն, պետության կողմից նվեր տալ բնակարան. «Երկու խնդիր կլուծենք՝ ե՛ւ բարձրորակ բուժծառայություն կունենանք, ե՛ւ արցախցիներին կապահովենք բնակարանով»:

Նրա առաջարկը մնաց օդում, փոխնախարարը չարձագանքեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930