Բուդվայում կայացավ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրը: Հայաստանի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ տարավ Իտալիայի նկատմամբ։ Մրցակիցներին պարտության մատնեցին Լիլիթ Մկրտչյանը (լուսանկարում), Մարիամ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը համաձայնեց ոչ-ոքիի:
Այս հաղթանակից հետո մեր աղջիկները թիմային 4,0 միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում:
Ավստրիայի թիմի հետ պայքարում մեր բոլոր տղաները՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, կեսական միավոր վաստակեցին եւ թիմային 5,0 միավորով 5-րդն են:
Չորրորդ տուրում կանանց ընտրանու մրցակիցը Շվեյցարիան է, տղամարդկանցը՝ Իսրայելը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ