«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Պորտուգալիայի վարչապետն անցյալ շաբաթ հրաժարական էր տվել, քանի որ ինչ-որ կոռուպցիոն գործով ոստիկանության գաղտնալսման մեջ իր անունն է հնչել։ Ինքը չի եղել, այլ ընդամենը իր անունն է հնչել։
3 ժամկետով պաշտոնավարած վարչապետ։
Ասել է. «Ես ոչ մի կոռուպցիոն թեմաներում չկամ, բայց եթե այսպիսի կասկածներ կան, ուրեմն ես չեմ կարող շարունակել պաշտոնավարումս»։
Կարդացեք նաև
Ու հիմա արտահերթ ընտրություններ են լինելու, որոնց ինքը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը։
Իսկ երեկ հայտնի է դարձել, որ գաղտնալսման մեջ ոչ թե իր, այլ էկոնոմիկայի նախարարի անունն է հնչել (անունները շատ նման են. վարչապետինը՝ Անտունիո Կոշտա, էկոնոմիկայի նախարարինը՝ Անտոնիու Կոշտա Սիլվա)։
Տեսե՛ք, մարդը ո՛չ պատերազմ է պարտվել, ո՛չ Պորտուգալիայի տարածքներից «բանավոր ըմբռնմամբ» հանձնել է հարևաններին, ո՛չ զորքին հրաման է տվել չկրակելու, երբ թշնամին հարձակվում էր, ո՛չ սահմանադրությունն է պարբերաբար ոտնակոխ անում, ո՛չ էլ Պորտուգալիայի 100 հազար քաղաքացու կամայական որոշմամբ զրկում է քաղաքացիությունից, որպեսզի հաջորդ ընտրություններին հանկարծ իր դեմ չքվեարկեն…
Ծը… Ընդամենը կասկած է եղել, որ գուցե ինչ-որ կոռուպցիոն գործարքի մաս է։ Կասկած։ Որը հետո հերքվել է։