Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը աշխատանքային այցով գտնվում են ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Այցին մասնակցում է ամերիկահայ միջազգային փաստաբան Գառնիկ Քերքոնեանը:
Այցը կազմակերպված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի աջակցությամբ` ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի ընդհանուր ղեկավարությամբ:
Այցի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքային խորհուրդների, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Տեր Հովնան Արք. Տերտերյանի, Հայ դատի հանձնախմբի, Լոս Անջելեսի հայ համայնքի հետ և այլն:
Այցի նպատակն է ԱՄՆ հասարակական-քաղաքական շրջանակներին ադրբեջանական հանցանքների, այդ թվում` Հայաստան ներխուժումները, դրանց հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքներում ստեղծված իրավիճակը, մարդու իրավունքների խախտումները ներկայացնելը, ինչպես նաև Կապանի ու Գորիսի կապերի ամրապնդումը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի, Լոս Անջելեսի համապատասխան մարմինների հետ: Այցը հատկապես կարևոր է` հաշվի առնելով, որ Գլենդելը և Կապանը քույր քաղաքներ են:
Կարդացեք նաև
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ