Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանվել է սակագնային քվոտա՝ 2024 թ.-ի ընթացքում ՀՀ ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ

Նոյեմբեր 14,2023 12:02

ՀՀ կառավարությունը սահմանել է սակագնային քվոտա՝ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների /խոշոր եղջերավոր անասունների միս՝ 9․0 հազ․ տոննա, խոզի միս՝ 12․0 հազ․ տոննա, թռչնամիս՝ 39.1 հազ․ տոննա և կաթնային շիճուկ՝ 1.2 հազ․ տոննա/նկատմամբ, որոնց ներմուծումը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ:

Սույն որոշմամբ հաստատվում են՝ 2023 թվականի ընթացքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների /խոշոր եղջերավոր անասունների միս, խոզի միս, թռչնամիս և կաթնային շիճուկ/ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգը, ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը։

2023 թվականի նոյեմբերի 9-ի ՀՀ կառավարության N1959 – Ն որոշումը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930