«Արցախի հարցը ինձ համար փակված չէ։ Հասկանում եմ՝ միգուցե մեր բնակչության շատերի համար իրատեսական չէ դա, ասում են՝ արդեն կորել-գնացել է, բայց չպետք է այդպես մտածենք, Արցախի էջը չպետք է փակված համարենք եւ պետք է վերադառնալու պատուհան բացենք, որի համար շատ կարեւոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։ Նա նշեց, որ սուբյեկտայնությունն առաջին հերթին Արցախի իշխանություններն են, իսկ Արցախի բնակչության պահանջը պետք է իրենց միջոցով հստակ ձեւակերպվի։
Հարցին, թե ո՞վ էր մեղավոր, որ Արցախը չհաջողվեց փրկել, Լեւոն Քոչարյանը պատասխանեց․ «Միանշանակ ՀՀ իշխանությունը։ Այս ամենը եղավ պատերազմի արդյունքից հետո, պատերազմից հետո սխալ որոշումների հետեւանքով։ ՀՀ իշխանությունը, իմ համոզմամբ, առաջին եւ հիմնական պատասխանատուն է այս ամենի»։
Նա նշեց, որ ընդդիմության օրակարգը չի փոխվել, բոլոր նպատակները պետք է ուղղված լինեն իշխանության հեռացման համար։ «Մնացած մոտեցումները, թե դա ինչպես իրականացնել, տարբեր փողոցային գործողություններ են եղել, եղել է ընտրությունների մասնակցություն, կարծում եմ՝ հետագայում էլ ինչ-որ բաներ կլինեն, ես հիմա հստակ չեմ կարող ասել։ Չգիտեմ՝ հստակ մշակված կարճաժամկետ գործողությունների պլան կա, թե՞ ոչ, բայց երկարաժամկետ կարծում եմ, որ կա»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բայց դու ու քո հայրը ուրիշ թեմա ունե՞ք։ Ավելի լավ կլինի գնաք ձեր ղարաբաղը ու այդ հարցը ձեր նմանների հետ միշտ բաց պահեք։ Գոնե ազերի-հայ ազգի քո երեխաների համար մի բան արած կլինես։