Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե փորձեն սադրել, որ ֆիզիկական հարված հասցնեմ, որ հետո գնան հերթով ոստիկանությունում բողոքներ գրեն»․ Լեւոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մասին

Նոյեմբեր 14,2023 11:28

«Առաջնահերթ պատկերացնում եմ, որ օր առաջ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ապօրինի կալանքի տակ գտնվող մեր հայրենակիցներն ազատ արձակվեն, սա իմ համար առաջնահերթություն է այս պահին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։

Նա ասաց, որ իր համար անակնկալ էր պատգամավորի մանդատ ստանալը։ Հավելեց, որ իր համար առաջնահերթությունն իշխանափոխությունն է։

Նա անդրադարձավ այն տեղեկություններին, թե ՔՊ-ն առաջիկայում պատրաստվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկել։ «Ենթադրություններ են, ես ինքս լսել եմ նման բաներ։ Եթե մարդիկ իրենց հիմնական գործը ձախողում են, երկրի անվտանգությունը, մնացած հարցերը ձախողում են, մնում է կախվել նախկիններից, փորձել շոուներ ստեղծել։ Միգուցե փորձեն սադրել, որպեսզի ինձ հունից հանեն, եւ ֆիզիկական հարված հասցնեմ, որպեսզի հետո գնան հերթով ոստիկանությունում բողոքներ գրեն։ Եթե ուզում են ձեռնամարտի բռնվել, դրա համար ավելի հետաքրքիր տեղեր կան, կարծում եմ»։

Լեւոն Քոչարյանը նաեւ անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքին, ըստ որի՝ ինքը ոստիկանների է ծեծի ենթարկել։ «Ծիծաղելի է ընդհանրապես քրեական գործ կոչվող այն ամենը, ինչն ինձ հետ կատարվեց։ Մարդիկ գալիս` իրենց ցուցմունքներով հերքում են ակնհայտը, տեսանյութը, շատերի տեսածը։ Ուղղակի զավեշտ էր այս ամենը, իսկ մեր դատական նիստերն ընդհանրապես։ Ուղղակի աբսուրդ է այն ամենը, ինչ տեղի ունեցավ։ Պատկերացրեք, խոշտանգում են 4 հոգով ինձ, բայց ոչ տեսանյութի մեջ է երեւում իմ հարվածելը, ոչ դատաբժշկական փորձաքննությամբ իրենց վրա որեւէ հետք կա։ Այսինքն՝ պարզապես երկու ոստիկան ասել են, որ իրենց հարվածել եմ, եւ այս ամենը դատարանը հիմք է ընդունում, ինձ պահում է կալանքի տակ՝ ասելով, որ դրսում լինելով՝ կարող եմ նոր հանցագործություն գործել, վկաների վրա ճնշում գործադրել»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով տեղեկություններին, թե իր գործով քննիչներ են աշխատանքից ազատվել, որոնց ստիպել են գործն այլ ուղղությամբ տանել, Քոչարյանն ասաց․ «Կարծեմ մեկ քննիչի հետ նման բան եղել է։ Ես ինքս չգիտեմ։ Երբ ես սեպտեմբերի 23-ին հարցաքննվել եմ հիվանդանոցում, արդեն կարծեմ մեկ քննիչ փոխվել էր, ով, ասում են, այսպիսի ապօրինի գործի տակ չի մտել։ Հետո այդ քննիչն էլ փոխվել, ով կալանքի տարավ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930