Լրահոս
Օրվա լրահոսը

Համատեղ միասնական ճակատ է ստեղծվելու, լինելու է համահայկական պայքար: Շուտով Արշակ Կարապետյանը կվերադառնա Հայաստան. Գևորգ Գևորգյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 14,2023 11:24

Արշակ Կարապետյանի համախոհ Գեւորգ Գեւորգյանն ասում է՝ Կարապետյանը չի անհետացել, ակտիվ աշխատանքներ է տանում՝ իր նախաձեռնած շարժումը կյանքի կոչելու համար: Ճիշտ է` դեռ չի վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, սակայն Երեւանում եւ ՀՀ որոշ մարզերում արդեն գրասենյակներ է բացել, կենտրոնական գրասենյակն էլ Հյուսիսային պողոտայում է։

Հիշեցնենք․ ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021 թթ․ ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարած «Հանուն Հայաստանի փրկության շարժման» ակտիվ մասնակիցներից մեկն ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանն է, որը շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում ասել էր, թե իր «Ազգային ճակատ»-ով միանում է նոր ստեղծվող շարժմանը, եւ ամեն ինչ անելու են՝ գործող իշխանություններին հեռացնելու համար։

Գ. Գեւորգյանին հարցրինք․ «Դրսից հայրենիքի «փրկիչները» կարո՞ղ են լայն զանգվածների վստահությունը շահել»։ Նա ասաց, որ շուտով Կարապետյանը կվերադառնա Հայաստան, բացի այդ` մեծ սփյուռք ունենք դրսում․ «Այսինքն՝ սփյուռքն է՞լ չի կարող․․․ Ոչ, բոլորն այս գործում պետք է իրենց ներդրումն ունենան։ Մենք ամբողջ օրը նախաձեռնող խմբով այստեղ ենք հանդիպում-քննարկում, Արշակ Կարապետյանն այնտեղ՝ Մոսկվայում, եւ համատեղ միասնական ճակատ է ստեղծվելու, որի մասին ես արդեն ասել եմ՝ քանդելու ենք բոլոր սեւ ու սպիտակները եւ առաջնորդվելու ենք Աստծով, լինելու է համահայկական պայքար։ Մենք շոու չենք անելու, ձեւական հայտարարություններ չենք անելու, մեր նպատակը երկրի փրկությունն է, այն, ինչի համար մարդիկ տարիներ շարունակ փողոց են դուրս գալիս, բայց Նիկոլը շարունակում է իշխել՝ ընդդեմ մեր պետական շահի։ Հետեւաբար, պետք չէ շտապել, ավելի լավ է մեկ անգամ գործել եւ՝ վճռական»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
 Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930