Ռուս-ուկրաինական պատերազմը ձեռք է բերել առավելապես դիրքային բնույթ: Կողմերից ոչ մեկի «ուժը չի հերիքում»՝ հասնելու լուրջ մարտավարական, էլ չասած՝ ռազմավարական առավելությունների: Ակամա հիշվում է Ռեմարկի հայտնի վեպի վերնագիրը՝ «Արեւմտյան ճակատում՝առանց փոփոխությունների», կամ, եթե ավելի ճշգրիտ թարգմանենք՝ «Արեւմուտքում՝ ոչ մի նորություն» («Im Westen nichts Neues»):
Ո՞ւմ է ձեռնտու ռուս-ուկրաինական ճակատում այս հարաբերական «լճացած» վիճակը: Ինձ թվում է՝ Ռուսաստանին, որն ունի ավելի շատ ներքին ռեսուրսներ: Ուկրաինայի՝ ագրեսիային դիմակայելու ունակությունը մեծապես կախված է արեւմտյան ռազմական օգնությունից: Իսկ Արեւմուտքը, կարծես թե, պատրաստ է զենք մատակարարել այնքան, որ Ուկրաինան չպարտվի, բայց՝ ոչ այնքան, որ այդ երկիրը կարողանա վերականգնել իր՝ 1991 թվականի սահմանները:
Թվում է, թե այս վիճակում ճիշտ ժամանակն է բանակցություններ սկսել հրադադարի մասին, քանի որ, կրկնեմ, խոշոր ռազմական հաջողություններ կողմերը չեն կարող գրանցել: Ուկրաինայի արեւմտյան դաշնակիցներն, ընդհանուր առմամբ, նույնպես հակված են այդ գաղափարին: Ավելի վաղ դրա մասին խոսում էր, բառիս բուն իմաստով, 100 տարվա դիվանագետ Հենրի Քիսինջերը:
Սակայն հրադադարին խանգարում են մի շարք հանգամանքներ, մասնավորապես, Ուկրաինայում հասարակական տրամադրությունները: Հաջողությամբ դիմագրավելով Ռուսաստանի հարձակմանը նախորդ մեկուկես տարվա ընթացքում՝ այդ երկրի վերնախավին թվում է, որ այս պատերազմում հնարավոր է հաղթանակի հասնել:
Կարդացեք նաև
Թեեւ բոլոր տեսակի զուգահեռները խիստ պայմանական են, բայց այս տրամադրությունները փոքր-ինչ հիշեցնում են հայաստանյան իրավիճակը 1994-2020 թվականներին: Մեր երկրի հասարակությունը, վերնախավի մեծ մասը, այս թվում՝ մեր երկրորդ, երրորդ եւ չորրորդ ղեկավարները չափազանցված լավատեսական սպասումներ ունեին Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմից: Հիշենք, օրինակ, թե ինչեր էր խոսում Փաշինյանը 2020 թվականի հուլիսին՝ պատերազմից երկու ամիս առաջ: Այդ օրերին, վստահ եմ, նրա մտքով չէր անցնում, որ Արցախը պետք է հանձնել «Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»:
Այդ ամենը ես հիշում եմ՝ պնդելու համար, որ անհիմն լավատեսությունը նույնքան վտանգավոր է, որքան հուսալքությունը, որի նշանները հիմա մեզանում չափազանց նկատելի են: Օպտիմալը իրատեսությունն է;
Շատ կուզեի, որ Հայաստանի իշխանությունը, ընդդիմությունը, փորձագետները, հասարակական գործիչները համաձայնության գային որեւէ իրատեսական բանաձեւի շուրջ: Օրինակ, «այո՝ խաղաղության պայմանագիր, սակայն՝ առանց «անկլավների», առանց «ադրբեջանցիների վերադարձի, առանց միջանցքի»:
Բայց, իհարկե, հույս չունեմ, որ նման համաձայնություն կլինի: Իշխանությունն անկեղծ չէ եւ չի ասում, թե ինչ է բանակցում: Իսկ ընդդիմությունն առաջ է քաշում առավելապաշտական պահանջներ: Մի խոսքով, երկուսն են տուրք են տալիս քաղաքական հռետորաբանությանը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իմ կարծիքով էտ միֆա, որ Արևմուտքը կարա նենց քանակի զենք մատակարարի որ ռուսներին հաղթեն, բայց չի ուզում։ տեսականորեն կարան իրանց ունեցած չունեցած ողջ զենքը բերեն լցնեն Ուկրաինա, ուղղակի ինչ են անելու եթե ռուսներին սկսեն հենց իրանց խփել՞ ռուսները հաղթում են հարցը մենակ էնա թե ինչ հաշվով։ ինչքան պատերազմը երկրի էդքան Ուկրաինայի ջախջախվելու հավանականությունը մեծանումա։ իսկ մեր մասով 2018ին իշխանության են եկել քիրվայականները Արցախը տանք հանգիստ ապրենքի կողմնակիցները։ իրենք պետք է խոստովանեն իրենց սխալը ու գնան։ եթե 98ին Լևոնը չգնար հողերը առանց պատերազմը տար, մեկա պատերազմ լինելու: ուղղակի էտ դեպքում թուրքերը ոչ թե հսկայական զոհերով Ջաբրաիլն ու Զանգելանը կվերցնեին այլ Մեղրին Կապանն ու Գորիսը։ հիմա էլ էտ վտանգը կա։ քիրվայականներ հեռացեք։
Խնդիրը այն է որ, Ուկրաինան պէտք է որ այդ իրատեսական մօտեցումին հասած ըլլար արդէն, գոնէ մէկ տարի առաջ: Եթէ ոչ դեռ անկէ ալ շատ առաջ, այն պահին իսկ, երբ յաջողեցաւ ռուսների յարձակումին առաջին հանգրուանը ձախողեցնել:
Սակայն եթէ հիմա յանկարծ, այդպէս, խելքի գալ, եւ ընդունի որ այդ իրատեսական հիման վրայ խնդիրը լուծուի (եւ նաեւ, ենթադրենք որ Ռուսաստանն ալ, այս ամէնէն ետք, պիտի ընդունի, այդ), Ուկրաինայի ղեկավարները ինչպէ՞ս պիտի ազատին իրենց ժողովուրդին ձեռքէն:
Երբ որ ուրեմն, աւելորդ ու պարապ տեղը՝ մէկ տարի եւս քանդած պիտի ըլլան իրենց երկիրը, միլիոնաւոր յաւելեալ զոհեր տուած պիտի ըլլան, միլիոնաւոր տեղահանուածներ, եւայլն.
Իսկ կը կարծեմ որ իրենք, հայերուն պէս… քաղաքավար չեն լինելու, իրենց երկիրը քար ու քանդ դարձուցած, բազմատասնեակ հազարներով իրենց զաւակների, հայրերի ու եղբայրները մահը պատճառած, իրենց իշխանաւորներին հանդէպ:
Ամէն դէպքում, Արցախի եւ Հայաստանի նկատմամբ ՌԴի ցուցաբերած ահաւոր թերացումներէն ետք, վնաս չունի եթէ ռուսները մի քիչ եւս այդ արիւնոտ ճահիճին մէջ տապլտկին, խայտառակուին: Նոյնիսկ եթէ վերջում, Ուկրաինան պիտի պարտուի – քանի որ զայն աստիճանաբար պիտի լքեն արեւմտեան պետութիւնները – :
Ի դէպ, Քոչարյանի, Սարգսյանի եւ Փաշինյանի վերեւ նշուած մօտեցումները այդքան ալ սխալ չէին, եթէ Ռուսաստանը այդպէս յանկարծ մէկդի չքաշուէր, Արցախն ու Հայաստանը լքելով իրենց ճակատագրին:
Մ. Հայդուկ Շամլեան