Լրահոս
Օրվա լրահոսը

6 «առասպել» մենոպաուզայի մասին

Նոյեմբեր 14,2023 09:30

Դաշտանադադարը բնական կենսաբանական գործընթաց է, որի հետ կապված տարբեր թյուրըմբռնումներ կան․ այս վիճակի հետ կապված առավել տարածված «առասպելներն» են․

Առասպել 1Մենոպաուզան տեղի է ունենում, երբ դաշտանային ցիկլերն անկանոն են դառնում․ Իրականում դաշտանադադարն ախտորոշվում է 12 ամիս շարունակ առանց դաշտանի անցնելուց հետո: Մեծ է հավանականությունը, որ մինչ մենոպաուզան որոշ ժամանակ կնոջ մոտ կարող են լինել անկանոն դաշտանային ցիկլեր։ Այդ շրջանն անվանում են հարդաշտանադադար, որը կարող է ձգվել մինչև 8 տարի։ 

Առասպել 2․ Այդ ընթացքում կինը չի կարող հղիանալ․ Կինը կարող է հղիանալ, քանի դեռ դաշտան տեսնում է, անգամ եթե ցիկլերն անկանոն են: Իհարկե, 45 տարեկանից հետո ավելի փոքր են հղիանալու շանսերը, բայց ամեն դեպքում հղիանալ հնարավոր է։

Առասպել 3․ Դաշտանադադարից հետո սեռական կյանքն ավարտվում է․ Իգական էստրոգեն հորմոնի մակարդակի նվազումը կարող է ազդել սեռական ցանկության վրա, առաջացնել հեշտոցային չորություն, սակայն դա ամենևին էլ սեռական կյանքի ավարտ չի նշանակում։

Առասպել 4․ Դաշտանադադարը ենթադրում է հորմոնների ընդունում․ Դաշտանադադարի ախտանշանները հաղթահարելու համար տարբեր մեթոդներ կան՝ ասեղնաբուժություն, ռելաքսացիայի մեթոդների կիրառում, կենսակերպի փոփոխություններ։ Հորմոնային փոխարինման թերապիան դաշտանադադարի ժամանակ կիրառվող միջոցներից մեկն է, որն ունի ինչպես դրական կողմեր, այնպես էլ կողմնակի ազդեցություններ։ Բուժման արդյունավետ եղանակն ընտրում է բժիշկը՝ հաշվի առնելով տվյալ կնոջ օրգանիզմի առանձնահատկություններն ու ախտանշանները։

Առասպել 5․ Մենոպաուզան տեղի է ունենում 40 տարեկանից հետո․ Դաշտանադադարը սովորաբար սկսվում է 45-55 տարեկանում, սակայն կարող է և տեղի ունենալ ավելի վաղ տարիքում։  Որոշ հիվանդություններ, վիրահատություններ և դեղամիջոցներ ևս կարող են վաղ դաշտանադադարի առաջացման պատճառ դառնալ։ Վաղ դաշտանադադարի պատճառը նաև գենետիկ կարող է լինել։

Առասպել 6․ Մենոպաուզայի ընթացքում կինը քաշ է հավաքումԷստրոգենի մակարդակի նվազումն ու մետաբոլիզմի դանդաղումը կարող են հանգեցնել քաշի ավելացման։ Սակայն քաշի ավելացումն ավելի շատ կապված է ոչ թե դաշտանադադարի, այլ տարիքի հետ նյութափոխանակության գործընթացների դանդաղեցման հետ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930