Երուսաղեմի հայկական թաղամասը հայկական ինքնության անբաժան մասն է, հայ ժողովրդի բազմադարյա պատմության ապացույցը:
Թաղամասի մոտ 25%-ը 99 տարով վարձակալության պայմանագրի իրացումով այդ վայրում կառուցվելու էին հյուրանոց ու ժամանցի վայրեր, իսկ հարակից թաղամասերից վտարվելու էին բնակիչները, որոնք պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում։ Լրջորեն վտանգվելու էր նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու էր գերեզմանատունը:
Համազգային խնդիր է մեր բազմադարյա հզոր պատմության, մշակութային մեծ ժառանգության վկայության պահպանումը: Հայկական թաղամասին վնաս պատճառելը նշանակում է վտանգել մեր ինքնության այս բացառիկ մասնիկը, որ նաև դարերից եկող կենդանի օրգանիզմ է:
Կարդացեք նաև
«Թաթոյան» հիմնադրամ