Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Ուզում եմ իմանալ, թե ՀՀ վարչապետը Հաագայի քրեական դատարանի դատախազի հետ ի՞նչ ունի քննարկելու»

Նոյեմբեր 13,2023 23:13

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի փարիզյան հանդիպումներին ասաց․ «Փարիզում գիտե՞ք ում հետ է հանդիպել։ Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազի։ Ես ուզում եմ իմանալ, թե ՀՀ վարչապետը քրեական դատարանի դատախազի հետ ի՞նչ ունի քննարկելու։ Կարծում եմ, ընդամենը մի բան, որ մենք Հռոմի ստատուտը վավերացրել ենք։ Պատրաստվիր, Հայաստանի նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, ԶՈՒ ԳՇ պետերը լինելու են ռազմական հանցագործ, տալու ենք քեզ որ դատես ու տաս Ալիեւին։ Մեր նախկին բոլոր ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվելու է Բաքվի բանտերում։

Հռոմի ստատուտը վերաբերվում է «Հայաստանի քաղաքացիների իրականացրած ռազմական հանցագործություններին»։ Իսկ դա ով է իրականացրել: Սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից,  մինչեւ Սերժ Սարգսյան։ Ինքն էլ հետը։ Ինքը մտածում է, որ այս գործը նախաձեռնի, իրեն կներեն, ու Ալիեւը իրեն չի բռնի։ Բայց չի մտածում, որ ինքն էլ այդ ցուցակի վերջին մարդն է։ Այսինքն, բոլորին բռնելուց հետո Ալիեւը վերջում իրեն է բռնելու։ Ինքը հիմա ասում է չէ՞, որ 1991 թվականից Ալմա-Աթայի հռչակագրով Արցախը Ադրբեջան է։ Բա մեկը իրեն չի հարցնելո՞ւ, որ Արցախը Ադրբեջան է, 2018 թվի մայիսի 8-ին որ ընտրվեցիր վարչապետ ու մայիսի 9-ին գնացիր Ստեփանակերտ, Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը քո  անձնագրի մեջ կնիք դրե՞լ է։

Բա, գնացել, Արցախի պաշտպանության բանակում խորհրդակցություն էիր անցկացնում։ Ալիեւն ասում է՝ Արցախի ՊԲ-ն ապօրինի ահաբեկչական զինված կազմավորում է ու Լեւոն Մնացականյանին դրա համար են դատում, որ ապօրինի կազմավորման հրամանատար է եղել։ Բա դու այցելել ես Արցախի պաշտպանության բանակ, որի հրամանատարն այդ պահին եղել է Լեւոն Մնացականյանը, ու ելույթ ես ունեցել, ասել, գլուխ գովացել, որ Արցախի պաշտպանության բանակը պատրաստ է թշնամուն հակահարված տալ։

Ով Հայաստանում եղել է անվտանգության խորհրդի անդամ, անկախ ժամանակից,  որպես ռազմական հանցագործ այս Հռոմի ստատուտով դատվելու է ու հանձնվելու է Ադրբեջանին։ Սա արձանագրեք»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930