Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են.
Առաջիկա օրերին Բերձորում կսկսի գործել հասարակական տրանսպորտը, քաղաքի կենտրոնում արդեն կառուցվել է 712 օբյեկտ։ Շարունակվում է 75 ոչ բնակելի գույքի, 628 առանձնատան և 9 բնակելի շենքի շինարարությունը՝ 144 բնակարաններով։
Իվանյանում կկանգնեցվի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հուշարձանը։
Նոյեմբերի 23-24-ը Նախիջևանում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջան․ վերադարձ» անունով ֆեստիվալ և «Արևմտյան Ադրբեջան. մեծ վերադարձին գնացող ճանապարհ» խորագրով միջազգային կոնֆերանս։
Կարդացեք նաև
Թշնամին աչք է դնում նույնիսկ այն տարածքների վրա, որտեղ երբեք չի եղել։ Օկուպացված հայկական հողերը դարձել են թուրքական փառասիրությունն ու ծավալապաշտական նկրտումները բավարարելու միջոց։ Իսկ այդ հողերի իրական տերերին այժմ միայն կորուստների հետ համակերպվել և թշնամու հետ խաղաղ համակեցություն հաստատել է քարոզվում։
«Հայկական ալիք»