Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Նոյեմբեր 13,2023 21:44

Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը, որով տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։

Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Զրուցակիցների կողմից երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ և ՄԹ միջև վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, ռազմավարական երկխոսության մեկնարկը վկայում են ՀՀ-ՄԹ գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու կողմերի պատրաստակամության, այդ ուղղությամբ ներդրվող ջանքերի մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը։ Անդրադարձել է կատարվել մի շարք` քաղաքական, առևտրատնտեսական, անվտանգային, նորարարության, մարդկանց միջև շփումների ոլորտներում և այլ ոլորտներում առկա համագործակցությանն ու դրա ընդլայնման հեռանկարներին։

Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Վերջինիս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է հոկտեմբերին Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացում առաջ շարժվելու՝ Ադրբեջանի կողմից հանրային հանձնառության արտահայտման, ինչպես նաև այդ հարցում միջազգային գործընկերների գործուն ներգրավածության կարևորությունը։

Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով Հայաստանի և ընդհանուր տարածաշրջանի կայունության և զարգացման համար դրա իրականացման արդյունքում ակնկալվող առավելությունները։

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ավելի քան 100 հազար հայ բնակչության բռնի տեղահանման ու ԼՂ ժողովրդի առաջնային կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը հակիրճ ամփոփել են կայացած քննարկումը։

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930