Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևմուտքի հետ խաղեր են տալիս, Իրանը պետք է գազ տա՞». Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀ-ի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու մասին

Նոյեմբեր 13,2023 21:12

«Ամեն ինչ հնարավոր է՝ դաշինքից դուրս գալ, արտադաշինքային կարգավիճակ ունենալ, բայց արդյոք դրա հետեւանքները պատկերացնո՞ւմ են։ Հնարավոր է ատոմային պետությանը պատերազմ հայտարարել, տղայություն անել, բայց հետո այդ «ջառմեն» քաշի հայ ժողովուրդը»,- այսօր «դիզվառելիքի» գործով նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանը միակողմանի չեղարկի հայ-ռուսական պայմանագրերը եւ ՀԱՊԿ-ից դուրս գա։

«Պատերազմող երկրի, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելյան տարածաշրջանում, որտեղ կոնֆլիկտները լի են, որտեղ խաչվում են մեծ տերությունների շահերը, անգրագետ, էմոցիոնալ, հախուռն, քաոտիկ, իզմ-եր չունեցող ղեկավարն արդեն փորձանք է, դա մենք տեսանք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ կարող է բազմաթիվ ասպեկտներ նշել, որ հայ-ռուսական պայմանագրերից միակողմանի դուրս գալն ինչ վնասներ կարող է բերել մեր երկրին ու ժողովրդին, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր ԱԽՔ քարտուղարը, մյուս իշխանավորները կարո՞ղ են հիմնավորել, թե ի՞նչ դրական արդյունք այդպիսով կարող ենք ստանալ. «Ես կարող եմ հազար մինուս ասել, հազար սպառնալիք՝ տնտեսականից մինչև անվտանգային, հայկական գյուղատնտեսական ապրանքների ամենամեծ շուկայի կորստից, գազի, էլեկտրաէներգիայի գնի բարձրացումից, ՌԴ-ից Հայաստան եկող գումարների, ներդրումների կրճատումից՝ մինչև մեր սահմանների անտեր թողնելը»։

Դիտարկմանը, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են Իրանից գազ գնելու հնարավորության մասին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.

«Արևմուտքի հետ խաղեր են տալիս, Իրանը պետք է գազ տա՞։ Աշխարհը գնում է ռեգիոնալացման, այնքան տգետ են, որ չեն գիտակցում՝ ուզեք թե ոչ՝ այստեղ պետք է խնդիրներ լուծեն ռեգիոնալ պետությունները։ Որո՞նք են դրանք՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Հետևաբար՝ մենք այդ ռեգիոնալ պետությունների միջև պետք է ընտրություն կատարենք, իսկ Հայաստանը գնում է դեպի Արևմուտք և Թուրքիա, ոչ թե՝ Ռուսաստան ու Իրան»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930