Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Ադրբեջանը որոշել է Իսրայելից 1,2 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում գնել իսրայելական արտադրության Barak MX հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր։ Մի քանի ամիս առաջ Israel Aerospace Industries-ը (IAI) իրականացրել է Barak MX համակարգերի հաջող ցուցադրություն Ադրբեջանում, այդ մասին գրում է Defense Industry Europe-ը։
Ու այս երկիրը հիստերիա է կապել, որ մի քանի ֆրանսիական զրահամեքենա է գնել ՀՀ-ն։ Այսինքն՝ իրենք պետք է առավոտից երեկո զինվեն, մեր երկիրը կոչեն «Արևմտյան Ադրբեջան», մենք էլ նստենք սպասենք, թե երբ են հարձակվելու էլի, որ «խաղաղություն» հաստատվի իրենց համար․․․»: