««Բիթլզ» խմբի նոր “Now and Then” երգը գլխավորում է բրիտանական չարթերը:
Երգը սահմանել է մի քանի այլ ռեկորդ:
21-րդ դարի ամենաշատ վաճառված վինիլային սինգլն է
2023 թվականի ամենաարագ վաճառված սինգլն է
Կարդացեք նաև
Բիթլզ խմբի 18-րդ համար մեկ սինգլն է Բրիտանիայում»- տեղեկանում ենք The Beatles Pub Yerevan-ի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք՝ “Now and Then”-ը թողարկվել է արհեստական ինտելեկտի շնորհիվ՝ 1970-ականներին Ջոն Լենոնի կողմից արված դեմո ձայնագրության հիման վրա, գրում է Եվրանյուզը: Երաժշտի մահից հետո նրա այրին՝ Յոկո Օնոն ձայներիզը հանձնել է բիթլներին։
Ժամանակի տեխնոլոգիաներով, ձայնագրության վատ որակով պայմանավորված, հնարավոր չի եղել երգը կյանքի կոչել և տարիներ անց, արհեստական ինտելեկտի շնորհիվ հաջողվել է ստանալ Լենոնի «բյուրեղյա մաքուր» ձայնը և կցել թեմատիկ երաժշտությանը, որը նախկինում մշակել էին Պոլ ՄակՔարթնին, Ռինգո Սթարը և Ջորջ Հարիսոնը։