Լրահոս
Օրվա լրահոսը

5 տարի է՝ քաղաքացին խաբված է՝ դառնալով և՛ «տուգանքի մատերիալ», և՛ թանկացումների զոհ. Գառնիկ Դանիելյան

Նոյեմբեր 13,2023 17:18

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին տարիներին, և հատկապես՝ վերջին ամիսներին,  անհասկանալի կերպով թանկանում է դիզվառելիքի գինը։ Հեղուկ գազի արժեքը, եթե ամիսներ առաջ 160 դրամ էր, այժմ 220 դրամ է։ «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը արդեն իսկ վաճառվում է 570 դրամով։

Շարունակական գնաճը որևիցե հիմնավորում և բացատրություն չունի։ Ստացվում է, որ վերահսկողության բացակայության պայմաններում, առանց  տնտեսագիտական հիմնավորումների, տեղի է ունենում գնաճ՝ վնաս հասցնելով մեր քաղաքացիներին։

Նշեմ, որ ԵԱՏՄ ոչ մի պետությունում չկան նման խայտառակ գներ։ Ամենուրեք՝ ՌԴ-ում, Ղազախստանում, Բելառուսում եռակի էժան է դիզվառելիքը։

Հարցը նախևառաջ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տիրույթում է։ Սակայն, ի՞նչ ակնկալես այս հանձնաժողովից, երբ դեռ ամիսներ առաջ դիզվառելիքի թանկացման հարցի շուրջ խոսելիս ՄՊՀ նախագահը  հայտարարեց, որ հանձնաժողովի պատկերացմամբ Հայաստանում բենզինի գները դեռ մի բան էլ ցածր են։

Շատ հավանական է, որ հենց այս արտահայտությունն էլ առիթ տվեց բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողներին էլ ավելի բարձրացնելու բենզինի արժեքը։

Իմ տեղեկություններով, առաջիկայում սպասվում է նաև գազի գնի աննախադեպ աճ։

5 տարի է՝ ինչ քաղաքացին խաբված է՝ դառնալով և՛ տուգանքի մատերիալ, և՛ թանկացումների զոհ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930