Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է օրակարգային դարձնի Ադրբեջանում հայերի դեմ պետական մակարդակով քարոզվող ատելության թեման. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 13,2023 15:42

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Բաքվի բռնապետ Ալիևը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումի ընդունելության ժամանակ նշել է, թե իբր Ադրբեջանը ներկայացնում է համակեցության և վերադարձի իրավունքի վերաբերյալ հստակ և թափանցիկ ծրագիր, իսկ Հայաստանը մերժում է ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքը և այդ կապակցությամբ որևէ տեսակետ չի ներկայացրել։

Նախ, եթե Ադրբեջանը իրապես համակեցության որևէ ծրագիր ունենար, տաս ամսվա բլոկադա չէր իրագործի Արցախի 120,000-ի նկատմամբ, երկրորդ, ռազմական հարձակում չէր գործի 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երրորդ, չէր իրականացնի էթնիկ զտման քաղաքականություն, չորրորդ՝ պետական մակարդակով չէր քարոզի հայատյացություն։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 8-ին օկուպացված Ստեփանակերտի իր ելույթում բռնապետ Ալիևը հայերին կոչում էր «թշնամիներ, որոնց քշել է Ղարաբաղից»։

«Ադրբեջանի հացը կերած ու Ադրբեջանի ջուրը խմած անշնորհակալ ժողովուրդը այս հրապարակում մեր դեմ տարածքային պահանջ բարձրացրեց։ Հենց այս շենքում, որը ժամանակին կառուցվել էր ադրբեջանական պետության կողմից, Ադրբեջանի դեմ նենգ ծրագրեր էին նախապատրաստվում»,-հայտարարել էր նա։ «Նենգ ծրագիրն» էլ այն է, որ հայերը չէին ուզում հայրենազուրկ ու մազապուրծ դառնալ, ինչպես եղավ այս տարվա սեպտեմբերին։

Հայաստանը պետք է օրակարգային դարձնի Ադրբեջանում հայերի դեմ պետական մակարդակով քարոզվող ատելության թեման, ինչի վերաբերյալ կա փաստական հարուստ նյութ, ավելին ասեմ՝ ՀՀ-ն ինքն է հայց ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության դատարան այդ թեմայով։ Պետք է խոսել Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Խանլարից ու Դաշքեսանից արտաքսված ավելի քան կես միլիոն հայերի իրավունքների մասին։ Այս թեմայով հայկական կողմի լռությունը թույլ է տալիս Բաքվին անհեթեթ հայտարարություններ անել ու դրանք դարձնել օրակարգի մաս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930