Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի առաջնությունում տղաների թիմը ոչ-ոքի է արել, իսկ աղջիկներինը պարտվել է

Նոյեմբեր 13,2023 14:04

Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է արել Խորվաթիայի հետ: Հաղթանակ գրանցել է միայն Հրանտ Մելքումյանը (լուսանկարում): Գաբրիել Սարգսյանն ու Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են արել, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է:

Երրորդ տուրից առաջ, որտեղ մեր տղաների մրցակիցը ավստրիացիներն են, Հայաստանի հավաքականը թիմային 3,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում:

Անհաջողության է մատնվել կանանց թիմը, որը 1,5:2,5 հաշվով զիջել է Սերբիային: Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը կեսական միավոր են վաստակել, իսկ ահա Մարիա Գեւորգյանը պարտություն է կրել:

Երկու տուրից հետո մեր աղջիկներն ունեն թիմային 2,0 միավոր եւ 13-րդ տեղում են: Այսօր նրանք խաղում են Իտալիայի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930