Լրահոս
Օրվա լրահոսը

Քերոբյանը Տիգրան Ավինյանին ու նրա մտերիմներին հեռացրել է ANIF-ի խորհրդից. Civilnet

Նոյեմբեր 13,2023 12:44

Civilnet. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է հրաման, որով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու նրա աշխատակազմում ընդգրկված երկու այլ անձանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրենների խորհրդում։

Բացի Ավինյանից ANIF-ի տնօրենների խորհրդում էր ընդգրկվել Սոնա Թևանյանը, ով Ավինյանի աշխատակազմում էր, երբ վերջինս փոխվարչապետ էր։ Թևանյանն այժմ Ավինյանի խորհրդականն է Երևանի քաղաքապետարանում։ Վաղաժամկետ դադարեցվել են նաև տնօրենների խորհրդի մեկ այլ անդամի՝ Անետա Բաբայանի լիազորությունները։ Անետա Բաբայանը 2018-2021 թթ. եղել է Ավինյանի օգնականն ու խորհրդականը։ Ավինյանին, Թևանյանին ու Բաբայանին ANIF-ում փոխարինել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանն ու էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։ Պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդում են շարունակում մնալ Ֆրանսիայի նախկին վարչապետ ու արտգործնախարար Դոմինիկ դը Վիլպենն ու իտալացի ձեռնարկատեր Իսիդրո Լուչչիոլան։

Տիգրան Ավինյանը ֆոնդում է 2019-ից, նա նաև տնօրենների խորհրդի նախագահն էր։ Կարելի է ենթադրել, որ Ավինյանի համար Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում մնալը էական նշանակություն ուներ, քանի որ վերջինս ANIF-ի տնօրենների խորհրդում մնաց նաև այն ժամանակ, երբ դարձել էր փոխքաղաքապետ։ Փոխքաղաքապետ լինելուն զուգընթաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի անդամի պաշտոն ունենալն ուշադրության էր արժանացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) կողմից։

ԿԿՀ-ն վարույթի նյութերը հետագայում ուղարկեց դատախազություն և դրա հիման վրա նախաձեռնվեց քրեական վարույթ։

Բացի տնօրենների խորհրդում Ավինյանի, Սոնա Թևանյանի ու Անետա Բաբայանի լիազորությունների վաղաժամ դադարեցումը, էկոնոմիկայի նախարարը նաև չի հաստատել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի 2022-ի ֆինանսական հաշվետվությունը։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930