Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը շրջանցում օրենքը. Սամվել Հակոբյան

Նոյեմբեր 13,2023 12:20

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափության հայցով դիմել եմ դատարան: «Մայր Հայաստան» դաշինքը պահանջում է դատարանից պարտավորեցնել ավագանուն անցկացնել Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ևս մեկ նիստ, որը իրավազոր կլինի:

Իրավազորությունը պահանջում է Երևանի ավագանու առնվազն 33 անդամի մասնակցություն այդ նիստին: Մինչդեռ հոկտեմբերի 13-ին Տիգրան Ավինյանը ստանձնել է քաղաքապետի լիազորությունները և երդման արարողություն իրականացրել 33-ից պակաս ավագանիների ներկայությամբ: Դա նշանակում է, որ նա ապօրինաբար է ստանձնել քաղաքապետի լիազորությունները՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:

Տեղին է հիշեցնելը, որ Տիգրան Ավինյանից առաջ քաղաքապետ աշխատած Հրաչյա Սարգսյանը, Հայկ Մարությանը, Տարոն Մարգարյանն իրենց լիազորությունները ստանձնել են օրենքով սահմանված կարգով՝ ավագանու հատուկ նիստում, որին մասնակցել են ավագանիների կեսից ավելին, այսինքն՝ նիստի իրավազորությունն ապահովվել է (այդ նիստերի տեսագրությունները կտեղադրեմ մեկնաբանություններում):

Թե ինչու է Տիգրան Ավինյանն օրենքի խախտումով ու մեծ ծախսերով ստանձնել քաղաքապետի լիազորությունները, կարելի է ենթադրել: Թերևս իրեն հաջողվել էր պայմանավորվածություններ ձեռք բերել քաղաքապետ ընտրվելու համար անհրաժեշտ քվորումի ապահովման մասով ու դրանից հետո մոռացել է, որ ևս մեկ պայմանավորվածություն էլ անհրաժեշտ է երդման արարողության համար: Եթե այլ վարկած կա, կպարզենք դատական գործընթացի ժամանակ:

Սամվել ՀԱԿՈԲՅԱՆ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930