Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական միջոցներից 17 միլիոն դրամ է հատկացվել Նարեկ Նալբանդյանի ՍՊԸ-ին ՝ ԵԱՏՄ նիստն ընդունելու համար. «Հետք»

Նոյեմբեր 13,2023 12:08

«Հետք». Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընկերությանը պետական միջոցներից հատկացվել է 17 միլիոն դրամ՝ ամիսներ առաջ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման համար մատուցած ծառայությունների համար։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսի 24-ին և 25-ին, որի անցկացման վայրը ընտրվել էր Ծաղկաձորի նախկին «Գոլդեն Փելես» հյուրանոցը։

Պետական գնման պայմանագիրը Նալբանդյանին պատկանող «Պոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊ ընկերության հետ կնքել է արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայությունը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի համար վարձակալվել է հյուրանոցի նախասրահը, ընդունարանը և 3 սրահ, որոնցից մեկը մեծ միջոցառումների համար է նախատեսված։

Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս է ընտրվել միջկառավարական խորհրդի նիստի անցկացման վայրը և ինչո՞ւ են արտաքին քաղաքական գերատեսչությունում նախապատվությունը տվել նորահայտ գործարարի հյուրանոցին։ Այն հյուրանոցին, որը Նարեկ Նալբանդյանը պետությունից գնեց արտոնյալ պայմաններով և դժվարանում է ժամանակին վճարել դրա գումարը։

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930