Աշխատանքային այցով գտնվում եմ Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսում։
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը։
Դամասկոսի Հայաստանի դեսպանատանը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հետ հանդիպեցինք Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ընդգծեցինք Հայաստանի առջև կանգնած արտաքին և անվտանգային մարտահրավերների հաղթահարման շուրջ բոլորիս ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Դամասկոս այցի ընթացքում նաև Նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։
Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆ