ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման նպատակով՝ վեց ամիս ժամկետով արգելվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000 , 1206 00 990 0, 1512 11 910, 1512 19 900 2,1512 19 900 9 ծածկագրերին դասվող ապրանքների (ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ) արտահանումը։
2023 թվականի նոյեմբերի 9-ի ՀՀ կառավարության N-1913-Ն որոշումը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Կարդացեք նաև