Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 108, զոհվել՝ 13 մարդ. փրկարար ծառայություն

Նոյեմբեր 13,2023 11:50

Նոյեմբերի 6-ից 12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 408 դեպք, որից 174-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 91, բնական հրդեհի՝ 4, երկրաշարժի՝ 2, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, կեղծ ահազանգի՝ 3-ական, ջրահեղձման, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, օձի նկատման, թունավորման՝ 7-ական, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 150, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 19, հրդեհի կեղծ կանչի՝ 21 և 26 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 108, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

🔺Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930