Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային իրավունքի եվրոպական միջազգային կազմակերպությունը պատրաստ է աջակցել ՀՀ սահմանադրական բարեփոխումներին. Մինասյանը հանդիպել է Ֆլոգաիտիսին

Նոյեմբեր 13,2023 11:24

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Աթենքում հանդիպել է  Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության ղեկավար (EPLO) Սփիրիդոն Ֆլոգաիտիսի հետ:

Հանդիպմանը նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը: Քննարկվել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ հնարավոր աջակցությունը:

Պրոֆեսոր Ֆլոգաիտիսը նշել է, որ ոլորտի բարեփոխումներն իրապես կարևոր են և   Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանում տեղի ունեցող Սահմանադրական բարեփոխումներին:

Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են, որ նախարար Գրիգոր Մինասյանը 2024թ.-ի հունվարին Պորտուգալիայում կմասնակցի EPLO-ի տնօրենների խորհրդի միջոցառմանը, որտեղ կներկայացնի Հայաստանում ընթացող Սահմանադրական բարեփոխումների ընթացքը:

Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության աջակցությունը՝ Սահմանադրական բարեփոխումներին, կօգնի բարեփոխումների գործընթացն ավարտին հասցնել հաջողությամբ և եվրոպական ամենաբարձր  չափանիշներին համապատասխան:

Կողմերը պայմանավորվել են վրաց-հայկական իրավական ֆորումին ներգրավվել նաև Հայաստանում և Վրաստանում տեղակայված EPLO-ի առաջատար և փորձառու մասնագետներին:

Նախարար Գրիգոր Մինասյանն ու EPLO-ի ղեկավարը  քննարկել են համագործակցության այլ տարբերակներ ի նպաստ Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի բարելավման:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930