Ամստերդամում էկոակտիվիստ Գրետա Թունբերգի ելույթի ժամանակ խլել են խոսափողը՝ նրա պաղեստինամետ դիրքորոշման պատճառով:
🔹Թունբերգը ելույթ է ունեցել ի պաշտպանություն կլիմայի: Այնուհետև նա բեմ է հրավիրել մի պաղեստինուհու, որն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ:
🔹Խոսափողը վերցրած տղամարդն ասել է, որ եկել է կլիմայական հանրահավաքի և մտադիր չէ քաղաքականություն լսել։ Թունբերգն, ի պատասխան վանկարկել է, որ օկուպացված տարածքում «կլիմայական» արդարություն չկա։