Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանից «համապատասխան միջոցներ» է ակնկալում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի հայտարարությունների առնչությամբ

Նոյեմբեր 13,2023 10:56

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարություններին, որոնք արվել են «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն Իրանի դեսպանի կարծիքը «սադրիչ» և «անհիմն» է որակել, գրում է interfax.az-ը։

«Նման հայտարարությունները վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաև հակասում են Իրանի նախագահի՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասած խոսքերին։ Նշված հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ուրախությամբ նշել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, և որ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանին»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հաջիզադեն նշել է՝ Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը համարում է «սադրանք»։

«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքի կապակցությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Սիվիլնեթին տված հարցազրույցում արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պահպանելու անհրաժեշտության մասին:

«Մենք միջազգային, ՄԱԿ-ի նորմերի համապատասխան ճանաչում ենք եւ  Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամողջականությունը, բայց սա չի նշանակում, որ պիտի խախտվեն այն մարդկանց իրավունքները, որոնք այնտեղ են: Մենք գտնում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն, Ղարաբաղի ժողովրիդից յուրաքանչյուրի իրավունքները պետք է ապահովեն, նրանք պետք է իրենց իրավունքներն իրացնելու հնարավորություն ունենան: Սա իրողություն է, որը ոչ ոք, այդ թվում Ադրբեջանը չի կարող անտեսել: Երբ սկսվեց Ղարաբաղի ճգնաժամը եւ ղարաբաղցիները եկան Հայաստան, փասխստականների մի խումբ Կապանում էր, ես գնացի եւ հարցրեցի նրանց, թե ինչու են լքել տարածքը եւ նրանք ասացին, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում: Երկիրը, որ ուրիշներին անվանում է իր քաղաքացիներ, պետք է այնպիսի պայմաններ ապահովի, որ այդ մարդիկ իրենց ապահով զգան եւ այդ տարածքը, հողը չլքեն: Մենք Ղարաբաղի բնակիչների օրինական եւ լեգիտիմ իրավունքների ապահովման կողմնակից ենք»,-ասել է նա:

Խոսելով Հայաստանով անցնող ճանապարհների դեպքում միջանցք տերմինն օգտագործողների մասին՝ նա ասել է․ «Նրանց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր կան»։

«Մենք Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կողմնակից ենք և դեմ ենք ցանկացած բանի, որը կխախտի նրա միջազգային սահմանները: Միջանցքի մասին պետք է նշեմ, որ միջազգային գրականության մեջ դա նշանակում է հաղորդակցության ուղի, բայց երբ այն առնչվում է Հայաստանին, հատուկ իրավական իմաստ է ստանում։ Նրանք, ովքեր կրկնում են այդ բառը, հատուկ իմաստով են այն օգտագործում և նրանք իրենց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր ունեն»,- ասել է դեսպանը։

Իրանի դեսպանի համոզմամբ՝ Իրանը դեմ չէ հաղորդակցության ուղիների վերականգնմանը, բայց անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։

«Մենք դեմ ենք այն հաղորդակցություններին ու ուղիներին, որոնք դուրս են գալիս Հայաստանի ինքնիշխանության շրջանակներից և կասկածի տակ են դնում Հայաստանի անկախությունը։ Մեր տեսանկյունից՝ անընդունելի է այն ճանապարհը, որը չի գտնվում Հայաստանի վերահսկողության և ինքնիշխանության ներքո»,- ասել էր Մեհդի Սոբհանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930