Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի լինելիութեան միակ իսկական երաշխաւորը մեր ժողովուրդն է։ Մեր բազմակողմանի պատրաստուածութիւ՛նը. «Հայրենիք»

Նոյեմբեր 13,2023 10:09

Կ՚արտագրեմ հետևեալ հատուածը Փետրուար 11, 2015 թուակիր և «Փանթուրքիզմի Գրաւը և Արցախի Հարցը» խորագրեալ յօդուածէս։

«Փանթուրքիզմի յառաջխաղացքը ինքնաբերաբար պայթուցիկ վիճակ կը ստեղծէ Իրանեան Ատրպէյճանի մէջ վտանգելով Իրանի ներքին հաւասարակշռութիւնը։ Ան նաև կը գրգռէ Հիւսիսային Կովկասի և Ռուսաստանի այլ վայրերու թրքացեղ և իսլամ բնակավայրերու անջատողական ախորժակները։ Եւ ի վերջոյ կը սկսի խլրտիլ Կեդրոնական Ասիան։ Արցախի հիմնախնդրի ետին գոյութիւն ունի ամբողջ թնճուկը տարածաշրջանի բարդ հիւսուածքին, իսկ փանթուրքիզմի հեռանկարները շատ աւելին են քան հայ-թրքական հակամարտութիւնը։

Փանթուրքիզմի ծաւալապաշտութեան դէմ հեռահար միջոցներ ձեռք պէտք է առնեն Հայաստանն ու Վրաստանը և քիւրտ ազգային շարժումը։

Այս բոլորը ըսելէ ետք, պէտք է վճռականօրէն շեշտել, որ այս մեծ պատկերին հիմնական որոշիչը Արցախի հիմնախնդիրն է, ուր շատ մեծ են վտանգները։ Տարածաշրջանի մեծ սակարկութիւններու սեղանին վրայ մեծապետական ուժերու խաղականոնները արագ վերիվայրումներու կ՚ենթարկուին ամէն օր և այդ խաղին մէջ Արցախը կրնայ նեղ շահերու զոհ դառնալ։

Արցախի լինելիութեան միակ իսկական երաշխաւորը մեր ժողովուրդն է։ Մեր բազմակողմանի պատրաստուածութիւ՛նը (preparedness)։ Արցախի դատը պիտի շահուի ոչ միայն սահմանագծին վրայ, այլև աշխարհի բոլոր մեծ մայրաքաղաքներուն մէջ։ Պահել Արցախը իր ազատագրուած միւս տարածքներով՝ մեր ազգային գերակշիռ առաջնահերթութիւնն է այսօր։ Մեր գոյութեան և անկախութեան հզօր գրաւակա՛նը։ Պարտութեան մատնել փանթուրքիզմի քաղաքականութիւնը այս բոլոր ճակատներուն վրայ՝ մեր հաւաքական պարտականութիւ՛նն է»։

Կարօ ԱՐՄԵՆԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» շաբաթաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930