Հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Հաղթանակի զբոսայգում աշխարհամարտի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղկեպսակներ էին տեղադրվել Երևանում հավատարմագրված մի քանի դեսպանությունների կողմից։
Անհայտ անձինք կոտրել են ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ուկրաինայի դեսպանությունների պսակները ու դրանք դեն նետել։ Ուզում եմ հասկանալ այդ մարդկանց տրամաբանությունը։