Այսօր ժամը 17․00-ի սահմաններում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արփի լիճ տանող ճանապարհին, դեմ դիմաց բախվել էին «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ, 7 հոգի հայտնվել էին հիվանդանոցում։ Նրանից 4-ը երեխաներ են։
Այս մասին գրել էր Shamshyan.com-ը՝ դեպքի վայրից լուսանկարներ հրապարակելով։
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Կարեն Գևորգյանից ճշտեցինք, որ երեխաները հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով՝ գանգուղեղային տրավմա, սալջարդ, կոտրվածքներ, նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։
Կարդացեք նաև
Երկուսի վիճակը ծանր է, երկուսինը՝ գնահատվում է միջին ծանրության։ Երեխաներից ամենափոքրը 1 տարեկան է։
«Ուղեղի ցնցում ստացածներ կան, բայց հսկելի իրավիճակ է»,- ասաց տնօրենը՝ նշելով, որ այս պահին չեն պատրաստվում երեխաներին բուժման նպատակով մայրաքաղաք տեղափոխել։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ բժշկական օգնության համար իրենց են դիմել երկու տղամարդ և մեկ կին, նրանք փափուկ հյուսվածքների վնասվածքներ են ստացել, ստացիոնար բուժում չեն ստանալու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ