Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրն է։ Կխաղարկվեն մարզական եւ մարտական սամբոյի մեդալների վերջին հավաքածուները եւ 71 երկրների 600-ից ավելի մասնակիցները կվերադառնան տուն։
Եզրափակիչ օրվանից առաջ Հայաստանի ներկայացուցիչները արդեն նվաճել են վեց մեդալ՝ 2 արծաթե եւ 4 բրոնզե։ Երեկ աշխարհի փոխչեմպիոն դարձել են, 64 կգ քաշային Վահրամ Գրիգորյանը, որը ներկայացնում է մարտական սամբոն եւ 71 կգ քաշային Արամ Աղաջանյանը, իսկ Վահագն Չալյանը բրոնզե մեդալի է արժանացել 88 կգ քաշային կարգում։
Հայաստանը մեդալային պայքարում առայժմ ընթանում է 7-րդ տեղում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ